Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել Է Բակո Սահակյանին

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել Է Բակո Սահակյանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն եւ արգասաբեր աշխատանք՝ ի բարօրություն Արցախի Հանրապետության ժողովրդի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում