Լուկաշենկոն ձմերուկի բերքահավաք է կազմակերպել

Լուկաշենկոն ձմերուկի բերքահավաք է կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կազմակերպել է ձմերուկի բերքահավաք: Դաշտում պետության ղեկավարին օգնել են նրա մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը եւ այլ կանայք՝ պրոտոկոլի ծառայությունից: Բերքահավաքի տեսանյութը հրապարակված է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նախագահի մամուլի ծառայությունը նշում Է, որ այս տարվա ամառն արեւոտ չէր, ուստի ձմերուկի բերքն առատությամբ աչքի չի ընկել: Երկրում հավաքվել է ընդամենը 20 տոննա ձմերուկ:

Լուկաշենկոն դաշտ է դուրս եկել օգոստոսի 29-ին՝ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից անմիջապես հետո: Ամերիկացի պաշտոնյան ինքը հանդիպումը որակել է անարդյունավետ, սակայն նշել է, որ երկրների փոխհարաբերությունների խնդրահարույց թեմաների քննարկման բուն փաստը շատ կարեւոր է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում