Զոհված զինծառայողների մայրերին բողոքի ակցիայից հետո ընդունել են

Զոհված զինծառայողների մայրերին բողոքի ակցիայից հետո ընդունել են

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Կառավարության վարչական շենքի առջև երեկ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի կապակցությամբ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ վերջիններիս որդիների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

Ըստ աղբյուրի, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

«Ընդ որում, հարկ ենք համարում նշել, որ որոշ գործերով տուժողների իրավահաջորդները բողոքներ են ներկայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Երեկ՝ օգոստոսի 29–ին բարձրացված հարցերի կապակցությամբ՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում կատարվել է ընդունելություն»,-ասված է պարզաբանման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում