Վտանգ չեմ զգում, հարկեր թաքցրած լինեի, հիմա ինձ գնդակահարել էին. «Ֆլեշ» ՍՊԸ-ում ստուգումների մասին (տեսանյութ)

Վտանգ չեմ զգում, հարկեր թաքցրած լինեի, հիմա ինձ գնդակահարել էին. «Ֆլեշ» ՍՊԸ-ում  ստուգումների մասին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում գործով վկա Արմեն Խալաթյանը մանրամասներ ներկայացրեց 2016թ. մարտին ընկերությունում տեղի ունեցած ժողովի վերաբերյալ: Նա պատմեց, որ ժողովին ներկա է եղել ոչ միայն Բարսեղ Բեգլարյանը, այլ նաև նրա որդին՝ Նարեկ Բեգլարյանը: Նա նշեց, որ ինքն անձամբ ժողովին ներկա չի եղել, սակայն նիստերի դահլիճին մոտ գտնվող սրճարանի ապակիներից այն կողմ հետևել է, թե ինչ է կատարվում, ապակու շերտերը տեսանելիությանը չեն խանգարել:

«Ապակիներից տեսա, որ խոսակցության ընթացքում Հրայր Հովսեփյանը տեղից վեր կացավ, մոտեցավ Արմանին և հարվածեց, գցեց նրան ներքև, հետո քաշելով բերեց դռան մոտ։ Ժողովից հետո իջա, տեսա՝ Արմանի դեմքը կարմրած էր, վախեցած էր, մի պահ նայեց ինձ, հետո գնաց դեպի դուրս, մոտեցավ Հրայր Հովսեփյանի մեքենային, Արմանի հետ գնացին, մոտ 20-30 րոպե հետո Արմանին տեսել եմ արդեն ընկերության տարածքում»,-նշեց նա:

Հրապարկավեցին նաև նրա նախնական ցուցմունքերը և պաշտպանական կողմն արձանագրեց, որ հակասություններ կան: Դատավորը ևս նշեց հակասությունների մասին:

Tert.am-ի հարցին ի պատասախան՝ Բարսեղ Բեգալարյանը նշեց, որ գործով վկան կեղծ ցուցմունքներ է տալիս և ոչ մի բանից տեղյակ չէ։ «Ինքնիրավչության ոչ մի էլեմենտ չկա, այս վկան շահագրգիռ է, ցուցմունք է տալիս բողոքողի օգտին, բայց իր ասածներն իրականություն չեն։ Ես նրա տան կարիքը չեմ ունեցել»,- վստահեցրեց նա:

Բարսեղ Բեգլարյանը ընդգծեց նաև, որ ինքը «Նոր Հայստանում» մտահոգվելու ոչինչ չունի, ընկերությունում իրականցվում են հարկային ստուգումներ, սակայն ոչինչ չեն գտնում:

«Ես բացարձակապես ոչ մի վտանգ չեմ զգում: Հավատացած եմ՝ արդարությունը հաղթելու է: Բացարձակապես հարկեր չեմ թաքցրել, եթե հարկեր թաքցրած լինեի, հիմա ինձ գնդկահարել էին»,-նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում