Ցանկացած հաջորդ ՇՄԱԳ հաստատելու է, որ հանքի շահագործումն անվտանգ է. Հայկ Գևորգյան

Ցանկացած հաջորդ ՇՄԱԳ հաստատելու է, որ հանքի շահագործումն անվտանգ է. Հայկ Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը պնդում է՝ եթե անգամ լինի ևս մեկ ՇՄԱԳ, ապա այն ապացուցելու է, որ Ամուլսարի հանքի շահագործումն անվտանգ է:

«Ցանկացած հաջորդ ՇՄԱԳ հաստատելու է, որ հանքի շահագործումն անվտանգ է: Ես դա պնդում եմ ոչ թե օդից վերցրած, այլ մանրամասն ուսումնասիրել եմ այն տեխնոլոգիան, որով աշխատելու է Լիդիանը, իսկ դրա շահագործման տեխնոլոգիան աշխարհում ամենամաքուրն է», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երեկ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության և գնահատման կարիք ունեն:

«Էլարդի» փորձաքննության հետ կապված իր եզրակացությունը շրջակա միջավայրի նախարարությունը պետք է տա մինչև սեպտեմբերի 4-ը:

Ցանկացած հաջորդ ՇՄԱԳ հաստատելու է, որ հանքի շահագործումն անվտանգ է. Հայկ Գևորգյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում