Բակո Սահակյանն ու Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

Բակո Սահակյանն ու Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում