«Փաստ». Ո՞րն է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետաձգման պատճառը

«Փաստ». Ո՞րն է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետաձգման պատճառը

«Օրերս հայտնի դարձավ, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի չի քննարկվի խորհրդարանում և առայժմ կանցնի փոր­ձագիտական և մասնագիտական շրջանակների խոր ուսումնասիրություն: Այս առումով «Փաստ» թերթին ուշագրավ ման­րամասներ են հայտնի դարձել:

Ըստ կառավարամերձ աղբյուրի, Նիկոլ Փաշինյանն այս հարցի հետ կապված փակ հանդիպում է անցկացրել, որին մասնակցել են իշխա­նության վերնախավը, «Իմ քայլը» խմբակ­ցության առանցքային դեմքերը, ՍԴ դատա­վոր Վահե Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ-ում գործող քաղհասարակության սեկտորի մի քանի ներկայացուցիչներ:

Ըստ նույն աղբյուրի, Փաշինյանն ասել է, որ Ստամբուլյան կոնվենցիան դեռևս անիմաստ է դարձնել առաջնային օրակարգ, քանի դեռ չի հստակեցվել ՍԴ ընդհանուր վիճակը: Փաշինյանը բացատրել է, որ այն հնարա­վոր է վիճարկվի ՍԴ-ում, և իրենք կանգնեն փաստի առաջ:

Փաստացի, բացի ընդհա­նուր բուռն դժգոհություններից, նաև սա է եղել պատճառը, որ կոնվենցիայի շուրջ քննարկումները ժամանակավորապես առ­կախվել են»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում