«Հրապարակ». Նոր մանրամասներ ԱԺ աշխատակիցներին կադրերի ռեզերվ ուղարկելու հետ կապված

«Հրապարակ». Նոր մանրամասներ ԱԺ աշխատակիցներին կադրերի ռեզերվ ուղարկելու հետ կապված

«Արարատ Միրզոյանն օրերս իր կարգադրությամբ ծառայողական քննություն անցկացնելու որոշում ընդունեց՝ պարզելու, թե ով կամ ովքեր են թերացել իրենց աշխատանքում և ԱԺ աշխատակիցներին ապօրինի հրամաններով կադրերի ռեզերվ ուղարկել։

Բանն այն է, որ չնայած այդ հրամանագրերն արձակել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, սական, մեր աղբյուրների փոխանցմամբ, գործընթացը համաձայնեցված է եղել Միրզոյանի հետ, ուստի հիմա արդար չէ Գալստյանին «քավության նոխազ» դարձնելն ու հարցը նրա ազատմամբ փակելը։

Կա տեղեկություն, որ վերջինս ինքնակամ է ցանկացել ազատվել և ընկերոջը՝ ԱԺ նախագահին, վատ վիճակից դուրս բերել, բայց ասել են՝ սպասիր: Տիգրան Գալստյանի հետ արդեն մի քանի օր է՝ կապ հաստատել չի հաջողվում, նա չի պատասխանում մեր հեռախոսազանգերին»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում