«Փաստ». Արցախում սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների թիվը հայտնի է

«Փաստ». Արցախում սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների թիվը հայտնի է

«Արցախի ԿԸՀ-ն հաստատել է սահմանադրական փոփոխություն­ներ կատարելու նախագծի (հարցի) քաղաքացիական նախաձեռ­նության կարգով կազմակերպված ստորագրահավաքի ստորագ­րությունների վավերականությունը:

Իրականացված ուսումնասի­րությունների արդյունքում նախաձեռնող խմբի կողմից ներկայաց­ված 21049 ստորագրությունների ընդհանուր խմբաքանակից հանվել է 1115 ստորագրություն: ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է շուրջ 19934 ստորագրության վավե­րականությունը: Այնինչ ստորագրահավաքից շաբաթներ առաջ Սամվել Բաբայանի կողմնակիցները պնդում էին, որ առկա է մոտ 25 հազար ստորագրություն: Փաստացի պարզվել է, որ իրակա­նում ներկայացվել է 21 հազար, իսկ վերջնական թիվը 20 հազար էլ չի կազմում:

Ի դեպ, Արցախում ընտրության իրավունք ունեցող­ների թիվը մոտ 100 հազար է: Հավելենք, որ մինչ այս գործընթացի ավարտը Հայաստանից և Արցախից մեծ թվով իրավաբաններ հասցրել են հայտարարել, որ նախաձեռնությունը, ըստ էության, հակասահմանադրական կճանաչվի, բացի նրանից, որ արտաքին քաղաքականության առումով այն մեծ թվով խնդիրներ է առաջացնում, հատկապես բանակցային գործընթացի առումով, իրավա­կան առումով ևս բավականին խոցելի է»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում