Հայերը Կիպրոսից չեն կարողանում գալ Հայաստան

Հայերը Կիպրոսից չեն կարողանում գալ Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Կիպրոսի Լառնակայի օդանավակայանից տասնյակ հայեր չեն կարողանում գալ Հայաստան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց օդանավակայանում սպասող հայերից Քրիստինե Մնացականյանը:

Նա նշեց, որ պետք է թռիչքը լիներ 4:30-ին, սակայն օդանավակայանում սկզբում նույնիսկ ուղեբեռը չեն ընդունել, քանի որ պարզ չէր, թե ինքնաթիռ գալու է, թե ոչ: «Հետո հասկացան, որ խուճապ է, 2 ժամ հետու ընդունեցին: Ասացին, որ երկու ինքնաթիռ պետք է գա, և սկզբում թող մոտենան փոքր երեխաներ ունեցողները և հղիները, քանի որ առաջին ինքնաթիռով իրենց պետք է ճանապարհեն»,-ասաց նա և նշեց, որ մինչ հիմա ոչ մեկին չեն ճանապարհել:

«Մինչ հիմա բոլորս օդանավակայանում ենք, և հայտնի չէ չվերթի ժամը: «Սպուտնիկ Թրավելից» ոչ մի պատասխան չկա, անորոշ վիճակ է, տարբեր ժամեր ասացին, որ կլինի ինքնաթիռը, հիմա էլ ասում են, թե չգիտենք՝ ինքնաթիռ գալու է, թե չի գալու: Հայաստանից ընդհանրապես պատասխան չկա, այստեղից էլ ասում են՝ տեղյակ չենք, երբ ինքնաթիռը գա, կիմանաք»,-ասաց նա և նշեց, որ տասնյակ հայեր են այդ վիճակում, և ինքնաթիռի բոլոր տոմսերը վաճառված են եղել:

Tert.am-ը փորձեց կապվել «Սպուտնիկ Թրավել»-ի հետ, բայց զանգերին պատասխանող չեղավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում