Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, կա 2 զոհ և 19 տուժած (տեսանյութ)

Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, կա 2 զոհ և 19 տուժած (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել: 

10:26

Վթարի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել: Դրանում ասվում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։

ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց Հայաստան տեղափոխելու վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։

09:44

Այսօր ժամը 3:00-ի սահմաններում Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին վթարի է ենթարկվել։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նշված վթարից տեսանյութեր է հրապարակել, որոնք կարող եք տեսնել այստեղ և այստեղ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում