Վայոց Ձորի փոխմարզպետը աշխատանքից հեռացվել է մի քանի օր առանց զգուշացնելու աշխատանքից բացակայելու համար. մարզպետ

Վայոց Ձորի փոխմարզպետը աշխատանքից հեռացվել է մի քանի օր առանց զգուշացնելու աշխատանքից բացակայելու համար. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Վերջերս Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից: Հեռացման պատճառը առանց զգուշացնելու մի քանի օր աշխատանքի չներկայանալն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:

Նշենք, որ Shamshyan.com-ի տեղեկությամբ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ, «Իմ քայլը» դաշինքի անդամ Ռազմիկ Տոնոյանն աշխատանքից ազատվել է իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի կեղծ դիպլոմ ներկայացնելու պատճառով:

«Իր աշխատանքի հեռացման հրամանում նշված է, որ ազատվել է առանց զգուշացնելու մի քանի օր աշխատանքի չներկայանալու պատճառով: Ինքը դիպլոմ կեղծել է, թե չի կեղծել, ես նման իրավասություն չունեմ ասելու: Քրեական գործի սահմաններով կպարզվի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց մարզպետը և հավելեց, որ ներկայումս տեղակալ դեռ չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում