ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, նրա տեղակալը, նրանց ընտանիքների անդամներն անձեռնմխելի կդառնան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, նրա տեղակալը, նրանց ընտանիքների անդամներն անձեռնմխելի կդառնան

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Analitik.am: Ռուսաստանի կառավարությունը վավերացրել է կառավարության և ՀԱՊԿ-ի միջև երկրորդ պրոտոկոլի դրույթները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ երկրորդ պրոտոկոլի դրույթները նախատեսում են արտոնությունների և անձեռնմխելիության տրամադրում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, նրա տեղակալին, վերջիններիս ընտանիքների անդամներին՝ նախատեսված Վիեննայի կոնվենցիայով:

Բացի դրանից, ստեղծվում է նոր պաշտոն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում