Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ. ՊԲ

Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ. ՊԲ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Օգոստոսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նշենք, որ օգոստոսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում