Մոսկվայում առաջիկա օրերին ավիաչվերթները կարող են չեղարկվել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Մոսկվայում մառախուղն առաջիկա օրերին կարող է կրկին ավիաչվերթների հետաձգման կամ չեղարկման պատճառ դառնալ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնի աշխատակից Եվգենի Տիշկովեցը:
«Տեսանելիությունը մեկ կմ-ից քիչ է: Այնպես որ չվերթները կարող են կրկին չեղարկվել կամ հետաձգվել»,- ասել է Տիշկովեցը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, մոսկովյան օդանավակայաններում այսօր առավոտյան 121 չվերթ է հետաձգվել, 9-ը՝ չեղարկվել: «Яндекс.Расписания» ծառայության տվյալների համաձայն՝ մոսկովյան ժամանակով առավոտյան ժամը 07.45-ի (երևանյան ժամանակով՝ 08.45) դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 28 չվերթ, «Դոմոդեդովո»-ում 26 չվերթ հետաձգվել է, 9-ը՝ չեղարկվել, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 67 չվերթ:
«Ժուկովսկի» օդանավակայանում հետաձգված կամ չեղարկված չվերթներ չկան:
Մոսկվայում ներկայում մառախլապատ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում