Մոսկվայում ընդդիմադիրները «քաղաքական բռնաճնշումների» դեմ երթ են անցկացնում (ուղիղ միացում)

Մոսկվայում ընդդիմադիրները «քաղաքական բռնաճնշումների» դեմ երթ են անցկացնում (ուղիղ միացում)

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Մոսկվայում «քաղաքական բռնաճնշումների» դեմ չարտոնված երթ է անցկացվում, գրում է meduza.io-ն: Երթը մեկնարկել է «Չիստիե պրուդի»-ից, վերջնակետը Պուշկինի անվան հրապարակն է:

Նշվում է, որ քաղաքապետարանն արգելել է Մոսկվայի կենտրոնում բողոքի ակցիայի անցկացումը՝ մերժելով բոլոր դիմումները և չառաջարկելով այլ հարթակ, դատախազությունն էլ զգուշացրել է ընդդիմադիրներին երթի անցկացման անօրինականության մասին:

Երթը մեկնարկել է երևանյան ժամանակով ժամը 15:00-ից: Հաղորդվում է, որ դրանից 2 ժամ առաջ ձերբակալվել է 2 ակտիվիստ, որոնք կախել էին «Ազատություն հավաքների անցկացմանը միշտ և ամենուր» գրությամբ պաստառ:

ՌԴ մայրաքաղաքում հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում: Մասնակիցները, մասնավորապես, պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում: Քանի որ նախորդ ցույցերն արտոնված չեն եղել, դրանք ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում