Զանգվածային թունավորումից հետո Գյումրու «Դվին» ռեստորանի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է

Զանգվածային թունավորումից հետո Գյումրու «Դվին» ռեստորանի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Գյումրու «Դվին» ռեստորանի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին, ժամը 21:32-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող «Դվին» հանդիսությունների սրահում հանդիսականների ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Թունավորման ախտանիշներով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն և ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց են տեղափոխվել 47 քաղաքացի, որոնցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Նշենք, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ոստիկանության, քննչական կոմիտեի և սննդի անվտանգության տեսչության ներկայացուցիչները համատեղ պարզում են դեպքի մանրամասները։ Հարուցվել է քրեական գործ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում