Ժողովրդի վարչապետի խոսքը չի կարող լինել մատից ծծած. քաղաքագետ

Ժողովրդի վարչապետի խոսքը չի կարող լինել մատից ծծած. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 01 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Ժողովրդի վարչապետին ո՞նց ու ո՞վ բացատրի, որ ինքը պետության ղեկավար է, իր խոսքը չի կարող լինել մատից ծծած, օդից վերցրած: Կանայք ընտրական իրավունք համապետական ընտրություններում առաջինը ստացել են Ֆինլանդիայում 1906 թ.: Հետո Նորվեգիայում` 1913 թ.: Նաև Շվեդիայում արդեն տեղական ընտրություններում քվեարկության իևավունք ունեին: Իսկ մինչ 1918 թ. Առաջին հանրապետության կողմից հայ կանանց ընտրական իրավունքով օժտելը, նման իրավունք արդեն գործում էր 1917 թ. խորհրդայնացված Ռուսաստանում, ապա` 1918 թ. նաև Գերմանիայում, Ավստրիայում և Լեհաստանում:

Չնայած, էլի լավ ենք պրծել. չի ասում աշխարհում, ոչ միայն Եվրոպայում, առաջինը կանայք ընտրական իրավունք ստացել են Հայաատանում: Թե չէ Նոր Զելանդիայում (1893 թ.) և Ավստրալիայում (1902թ.) մարդիկ ստիպված կլինեին մերժել գիտությունն ու անցնել Նիկոլի նման կոֆեի բաժակ նայելու:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում