Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ հանդիպման պայմանավորվածության մասին

Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ հանդիպման պայմանավորվածության մասին

ԵՐԵՎԱՆ, 01 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌԴ նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նորմանդական ձևաչափով գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անցկացման պայմանավորվածության մասին, գրում է korrespondent.net-ը:

«Պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկրորդ հեռախոսազրույցի ժամանակ և մեր երրորդ զրույցը կկայանա նորմանդական ձևաչափով գագաթնաժողովի շրջանակներում»,- հայտնել է Զելենսկին:

Ենթադրվում է, որ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին։ Ուկրաինայի նախագահը կարծում է, որ արևմտյան առաջնորդների ներկայությամբ հնարավոր կլինի «կարևոր հարցերում պայմանավորվածություն ձեռք բերել»:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ նորմանդական քառյակի բարձր մակարդակի հանդիպումը կկայանա սեպտեմբերին: Նա հստակ ամսաթիվ չէր նշել, սակայն նշել էր, որ գագաթնաժողովի ծրագիրը քննարկվել է Զելենսկու և Պուտինի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում