Ի՞նչն է դարձել Դիլիջանի թունելից դուրս եկող ծխի պատճառ

Ի՞նչն է դարձել Դիլիջանի թունելից դուրս եկող ծխի պատճառ

ԵՐԵՎԱՆ, 01 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Սեպտեմբերի 1-ին, ժամը 14:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարկան ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թունելում գտնվող բեռնատար ավտոմեքենայից անսարքության հետևանքով դուրս եկող ծուխը թողել է հրդեհի տպավորություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում