«Մարզպետը քեշ փողով ընտրված համայնքի ղեկավարի հետ պաչիկով է բարևում». մանրամասներ նախկին փոխմարզպետից (տեսանյութ)

«Մարզպետը քեշ փողով ընտրված համայնքի ղեկավարի հետ պաչիկով է բարևում». մանրամասներ նախկին փոխմարզպետից (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 02 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Վերջերս Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը հեռացվել է աշխատանքից: Հեռացման պատճառն առանց զգուշացնելու մի քանի օր աշխատանքի չներկայանալն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել էր Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:

Այդ հրապարակումներին Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է արդեն նախկին փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը՝ անելով մի շարք բացահայտումներ:

Մարզպետը մի շարք համայնքապետերի մասին է խոսում. «Անձնական որևէ խնդիր չունեմ մարզպետի հետ, Վայոց Ձորում իշխում են ծովահենները, ծովահենների իշխանություն է՝ ի դեմս մարզպետի, ազգային անվտանգության պետի, իրենց համայնքապետերի… քեշ փողով ընտրված համայնքի ղեկավար է Արենի խոշորացված համայնքի ղեկավարը, ով չգիտի այդ մասին, հազարավոր հեկտար հողերի անօրինական փաստաթղթերն իմ մոտ կան, թե ինչպես են մարդկանց ստիպել, որ օտարեն այդ հողերը՝ 1000 հա, 3000 հա: Գրություն եմ ուղարկում, որ անվավեր ճանաչեն, ձեն չկա, որովհետև համայնքի ղեկավարի հետ մեր մարզպետը պաչիկով բարևում է»:

Նախկին փոխմարզպետն ասաց, որ ոչինչ չի փոխվել՝ սկսած ուռճացված հաստիքացուցակներից:

«Ոչ մի կաշկանդվածություն չունեմ, ինքնանպատակ չի եղել «Քաղաքացիական պայմանագրին» միանալը, 2013-ից այնտեղ ենք, աշխատում են մեր թերություններով ու առավելություններով, բայց գաղափարից շեղվելն աղետալի է: Դուք կարող եք սիրել Նիկոլ Փաշինյանին, կարող եք չսիրել, բայց կարևորը ինստիտուցիոնալ գաղափարն է, որը բերել ենք: Ամեն օր Նիկոլ Փաշինյանին՝ ցավդ տանեմ, ցավդ տանեմ, էլի ցավը տարեք, ոչ մի խնդիր, բայց եթե մենք իր գաղափարակիցն ենք, ուրեմն գլուխ կհանենք, ուրեմն մենք ու վարչապետը պռավալ չենք տա: Ես չեմ բացակայել, ես երկու օր եղել եմ բացակա, մեկ օրը գնացել եմ ԱԺ, մյուս օրը՝ վարչապետի աշխատակազմ և դրա համար ազատվել եմ աշխատանքից»,-ասաց նախկին փոխմարզպետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում