Երևանում վերամբարձ կռունկ է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Երևանում վերամբարձ կռունկ է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, 02 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amՍեպտեմբերի 2-ին, ժամը 07:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 95 հասցեում այրվում է վերամբարձ կռունկ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:27-ին, մարվել` 07:32-ին: Այրվել է վերամբարձ կռունկի խցիկը (մասամբ). տուժածներ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում