Իրանի նախագահը ժամանում է Հայաստան

Իրանի նախագահը ժամանում է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 02 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով առաջիկա շաբաթների ընթացքոում Հայաստան կժամանի Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ինչպես հայտնում է Ռուսարմինֆոն, այս մասին տեղեկացրել է Իրանում Հայաստանի դեսպան Քասիմ Սաջադին:

Իրանական ԻՐՆԱ գործակալությունն իր հերթին հիշեցնում է ՀՀ վարչապետի խոսքերը, ով հույս էր հայտնել, որ Իրանի նախագահը կմասնակցի Հայաստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին: Այն տեղի է ունենալու հոկտեմբերի սկզբներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում