Այն, ինչ կատարվում է, ուղղակի խայտառակություն է և անթույլատրելի. Լևոն Քոչարյան

Այն, ինչ կատարվում է, ուղղակի խայտառակություն է և անթույլատրելի. Լևոն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 02 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Մենք նշում ենք Արցախի Հանրապետության անկախության 28 տարին, և սա հայ ժողովրդի ունեցած ամենամեծ հաղթանակներից մեկն է»,- այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ անթույլատրելի է, որ այս օրով Արցախի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն անազատության մեջ է։

«Քանի որ խոսքը հորս մասին է, միգուցե դա այլ կերպ ընկալվի, բայց մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ այն, ինչ կատարվում է, ուղղակի խայտառակություն է և անթույլատրելի՝ հատկապես հաշվի առնելով այդ մարդու դերն Արցախի ազատագրական պայքարում, այն ձեռքբերումներում, որոնք ունեն Հայաստանն ու Արցախը»,- ընդգծեց Լևոն Քոչարյանը։

Հարցին՝ արդյոք լարվածություն կա Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև, նա նշեց, որ դա ակնհայտ է, շատ դրվագներ են եղել, որոնց մասին գրում, խոսում են և Հայաստանում, և Արցախում. «Ցավալի է, պետք է ամեն ինչ անել, որ այդ լարվածությունը չլինի։ Այդ ամենը հատկապես նկատելի է հեղափոխությունից հետո։ Այնտեղ մարդիկ նույնն են, այստեղ են մարդիկ փոխվել, եթե խնդիր կա, ուրեմն այս կողմից է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում