Կասկած չկա, որ հանքի շահագործումը շատ վատ ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա. Վարազդատ Կարապետյան

Կասկած չկա, որ հանքի շահագործումը շատ վատ ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա. Վարազդատ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 02 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Խմբակցությունում բոլորը հասկանում են, որ չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը հետ գլորվի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

«Այս մեծ նպատակի համար ամենակարևոր բանն է, որ հիմա «Իմ քայլը»խմբակցությունը միասնական լինի», – ասաց Կարապետյանը:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք ճի՞շտ է համարում Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ սկսված ծառայողական քննությունը՝ Կարապետյանը նշեց.

«Քանի որ ծառայողական քննություն է նախատեսված, սպասենք դրա արդյունքներին: Ես կողմ եմ, որ հարցերը լուծվեն պրոֆեսիոնալ դաշտում: Հիմա, եթե իմ կարծիքն ասեմ՝ այո կամ ոչ, դրանից ոչ մի բան չի փոխվի»:

Խոսելով հանքի շահագործման իր տեսլականի մասին՝ Կարապետյանն ասաց, որ պետք է վերլուծել, թե հանքարդյունաբերությունն ինչպես է ազդում հիվանդությունների առաջացման վրա և ինչ ռիսկեր կան՝ ավելացնելով.

«Կասկած չկա, որ հանքի շահագործումը շատ վատ ազդեցություն է ունենում մարդկանց առողջության վրա, բայց, թե ինչպիսի ազդեցություն` մասնագիտական հարց է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում