Իրավիճակն Արցախի սահմանում։ Մեկնաբանում է ՊԲ հրամանատարը (տեսանյութ)

Իրավիճակն Արցախի սահմանում։ Մեկնաբանում է ՊԲ հրամանատարը (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 03 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱրցախի սահմանին վիճակը նորմալ է։ Այս մասին Ստեփանակերտում Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը։

«Սահմանին վիճակը նորմալ է, հարաբերական կայուն է շնորհիվ մեր բանակի, զգոն զինծառայության իրականացման։ Եթե համեմատենք այլ ամիսների հետ, կարող ենք նշել, որ որոշ հատվածներում ունեցել ենք սրման, զինադադարի խախտման դեպքեր, բայց շնորհիվ մեր իրականացրած միջոցառումների լիարժեք մարտական հերթապահության, այսօր ունենք խաղաղ սահման»,-ասաց նա։

Հարցին, թե խոսվում է հակառակորդի տեղաշարժման մասին, նման պատկեր կա՞, Կարեն Աբրահամյանն ասաց, որ նման պատկեր չկա. «Ոչ, ինչպես մենք ենք ուսումնական կենտրոններում, առաջնագծերում պարապմունքներ իրականացնում, նույնպես իրենք են իրականացնում այդ աշխատանքները»։

ՀՀ ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՊԲ հրամանատարն ասաց, որ դրա վերաբերյալ պաշտոնապես ոչինչ չեն ստացել, պարզապես տեղյակ են, որ ստեղծվել է հանձնաժողով, ինչ իրենցից պետք է, պատրաստ են տրամադրել։

Հարցին, թե հնարավո՞ր է աղմկահարույց բացահայտումներ լինեն, դավադրություններ, ՊԲ հրամանատարն ասաց՝ կարծում եմ՝ ոչ։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում