AM | RU
USD
EUR
RUB

Եթե ՍԴ-ն մեր բերած բոլոր փաստարկներն ընդունի, ապա Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Ալումյան

 

ԵՐԵՎԱՆ, 03 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականության հարցը։ Լրագրողների հետ զրույցում Ռ. Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ Սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում է։

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունենք դատարանից, նա պատասխանեց, որ փաստաբաներն ակնկալիքներից չպետք է խոսեն. «Մեզանից կախված ամեն ինչ արել ենք։ Ինչ որոշում կկայացնեն, չեմ կարող ասել»։

Հ.Ալումյանն ասաց, որ ՍԴ քննում է Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի երկրորդ մասի սահմանադրականությունն այն մեկնաբանմամբ, որ այսօր դատարաններն են այդ հոդվածին տալիս։

Փաստաբանի խոսքով, ՍԴ-ն չի քննարկում ազատ կարձակվի Ռ. Քոչարյանը, թե ոչ, այլ քննարկում է Ռ. Քոչարյանի նկատմամբ կիրառված օրենքի սահմանադրականության հարցը, նաև այդ օրենքի սահմանադրականության հարցը ընդհանուր իրավասության դատարանների կողմից տրված մեկնաբանությունների լույսի ներքո։

«Եթե այդ օրենքը ճանաչվի Սահմանադրությանը համապատասխանող, ապա մենք կանցնենք մեր մյուս անելիքներին, եթե այդ օրենքի այդ դրույթը ճանաչվի հակասահմանադրական ամբողջությամբ, կամ որոշ չափով, կամ այդ օրենքի իրավակիրառական պրակտիկան կճանաչվի հակասահմանադրական, դրանից հետո...»,- ասաց Հ. Ալումյանը։

Հարցին, թե այդ դեպքում կվերացվի՞ մեղադրանքը, պաշտպանն ասաց. «Նայած ինչ ձևակերպումներ կլինեն ՍԴ պատճառաբանական մասում։

Եթե Սահմանադրական դատարանն ընդունեց մեր բերած բոլոր փաստարկները, մեկնաբանություններն այնպես, ինչպես մենք ենք ներկայացրել, ապա Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, քրեական հետապնդումը պետք է դադարեցվի»։

Լրահոս
Շուշան Ստեփանյանը մանրամասներ է հայտնում սահմանի վիճակից Մատվիենկոն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել բանակցություններ սկսել Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Դուք անհարմար չե՞ք զգում այս նախագիծը բերելու և այստեղ քննարկելու համար․ Անի Սամսոնյանը՝ Սուրեն Գրիգորյանին Բողոքի ակցիա՝ Երևանում Ուկրաինայի դեսպանության մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախում մտադիր են համաներում հայտարարել Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են վերսկսել ավիափոխադրումները Շոգ օրեր են սպասվում առաջիկա օրերին Եթե հետաքրքիր է՝ ահա՛ մեր հին օրենքը պատերազմում թշնամուն մահ պատճառողների մասին. Ռուբեն Մելիքյան Հայ հաքերները հայտնում են, որ անհասանելի են դարձրել ադրբեջանական հիմնական հաքերային թիմի կայքը․ Մարտիրոսյան ԱԺ-ն նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երեք զինծառայողի գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել Հակառակորդի կողմից Չինարի բնակավայրի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ցեղասպանության կուլմինացիա. Սուրբ Սոֆիայի տաճարի վերափոխումն աշխարհիկ Թուրքիայի ավարտն է. Washington Examiner Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում. ՊՆ «Elbit Hermes 900» թանկարժեք ԱԹՍ-ն խոցվել է Հայաստանում արդիականացված «Оса» համակարգով. Արծրուն Հովհաննիսյան ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Երևանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի ահազանգ է ստացվել. ՈՒՂԻՂ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի մասին. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 515 դեպք. մանրամասներ Գիշերը Բաքվում շատ թեժ է եղել. ամբոխը ոստիկանական ավտոմեքենա է շրջել և մտել Միլլի Մեջլիսի շենք (Տեսանյութ) Ռուսաստանում ցանկանում են օրենքով արգելել նույնասեռականների միջև ամուսնությունն ու նրանց կողմից երեխա որդեգրելը Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 23:15-ից մինչ այս պահը հարաբերական անդորր է. ՊՆ մամուլի խոսնակ «Հրապարակ». Իշխանական վրեժխնդրություն «Ժողովուրդ»․ Երբ և ինչ պատճառով կարող են քաղաքացուն անձնագիր չտալ. նոր փոփոխություններ «Փաստ». Զբոսաշրջության, զվարճությունների ու հանրային սննդի ոլորտները շարունակելու են վնասներ կրել «Հրապարակ». «Իմ քայլում» ուրբաթ օրը վեճ է ծագել. Սուրեն Պապիկյանը «դաստիարակչական» աշխատանքներ է տարել «Ժողովուրդ»․ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կքննարկեն փուլ առ փուլ «Իրավունք». Դպրոցները կբացվեն սեպտեմբերից, բուհերը` փետրվարից «Հրապարակ». Երբ կհաղթահարենք կորոնավիրուսի պիկը «Փաստ». Թուրքիան հերթական լարվածությունն է հրահրում տարածաշրջանում «Փաստ». Առաջիկայում հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում «Հրապարակ». ՍԴ-ում իրական ճգնաժամը հիմա է սկսվել, ոչ թե ամիսներ առաջ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 15 Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը բոլորիս պարտքն է․ Արթուր Վանեցյան Արդբեջանական խոցված անօդաչու թռչող սարքն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ Իջևանում. ՈՒՂԻՂ Վարչապետ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին (տեսանյութ) Ալիևը վախենում է, որ Հայաստանում իշխանափոխության վտանգն իրատեսական է. Աղասի Ենոքյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan