Դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 03 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Nt.amԴատարանն այսօր մերժեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն այսօրվա նիստում նոր միջնորդություն էր ներկայացրել՝ Գրիգորյանի խափանման

միջոց կալանքը 25 մլն դրամ գրավով փոխարինելու մասին:

Ըստ փաստաբանի՝ պատրաստ են նաև այլ չափի գրավ վճարել, եթե դատարանը նման որոշում կայացնի:

Արսեն Մկրտչյանը խափանման միջոցը փոխելու միջնորդության հիմքում դրեց այն, որ, նրա խոսքով, Մանվել Գրիգորյանը երեք տասնյակ հիվանդություն ունի, և արդեն հինգերորդ անգամ նա չի կարողանում ներկայանալ դատական նիստերին:

Ըստ փաստաբանի՝ Մանվել Գրիգորյանին պետք է հնարավորություն տալ բուժում ստանալ իր նախընտրած բժիշկների մոտ:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում