Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կկայանա սեպտեմբերի 12-ին

ԵՐԵՎԱՆ, 03 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին։

Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից

Դատական նիստը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ժամը 13:00-ին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում