Երկրաշարժ Թուրքիայի արևելքում

Երկրաշարժ Թուրքիայի արևելքում

ԵՐԵՎԱՆ, 03 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Քարաքոչան շրջանում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Էրմենիհաբերը:

Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկության՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը Ռիխտերի սանդղակով՝ կազմել է 4 բալ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 18 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով տեղի բնակչության շրջանում խուճապ է առաջացել: Աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում, թե կան արդյոք մարդկային կորուստներ, նյութական վնասներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում