«Ժողովուրդ». Այսօր կորոշվի՝ Ամուլսարի հանքի շահագործման համար նոր ՇՄԱԳ պետք է, թե ոչ

«Ժողովուրդ». Այսօր կորոշվի՝ Ամուլսարի հանքի շահագործման համար նոր ՇՄԱԳ պետք է, թե ոչ

«Շրջակա միջավայրի նախարարու­թյունն այսօր պետք է վերջնական եզ­րակացություն տա՝ Ամուլսարի հանքի շահագործման համար նոր ՇՄԱԳ պետք է, թե ոչ:

Կառավարությունում օրեր առաջ անցկացված տեսակոնֆերանսի ժամանակ մի շարք նոր հանգա­մանքներ ի հայտ եկան նաև Քննչական կոմիտեի գործունեության հետ կապ­ված, սակայն վերջնական անելիքները հայտնի կդառնան միայն այսօր՝ նախարարության կողմից տրված վերջնական եզրակացությունից հետո:

Հավելենք, որ այս օրերին ակադեմիական գիտա­կան հաստատությունները Շրջակա մի­ջավայրի նախարարություն են ուղար­կում իրենց տեսակետները՝ Ամուլսարի հանքի շահագործման շրջակա միջա­վայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ու «Էլարդ»-ի փորձագիտա­կան թիմի եզրակացության վերաբեր­յալ:

Եվ հիմնականում պրոֆեսորներն այն կարծիքն են արտահայտել, որ ջրե­րի աղտոտումն անխուսափելի է: Հավելենք, որ Գիտությունների ազգային ակադեմիան կառավարության խորհր­դատուն է օրենքով, սակայն հանքի շա­հագործման գնահատական նրանցից ոչ ոք նախկինում չի պահանջել»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում