Արմեն Մուրադյանը դատի կտա Արսեն Թորոսյանին

Արմեն Մուրադյանը դատի կտա Արսեն Թորոսյանին

ԵՐԵՎԱՆ, 04 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը պատրաստվում է հայց ներկայացնել դատարան ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի։

«Ներկա պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը, թե հստակ, ինչ պահանջներ են ներառված լինելու, կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ օրինական, ազատ անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Հիշեցնենք, որ երեկ նախարար Արսեն Թորոսյանը հայտնի միջադեպից հետո հայտարարել էր՝ իր նկատմամբ արշավ է կազմակերպում Արմեն Մուրադյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում