Սոցհարցում. Թուրքիայում բնակչության 48%-ը չի աջակցում Էրդողանի կառավարությանը

Սոցհարցում. Թուրքիայում բնակչության 48%-ը չի աջակցում Էրդողանի կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 04 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Ermenihaber.am: Թուրքական Metropoll սոցիոլոգիական ընկերության անցկացրած հարցումներից պարզ է դարձել, որ 2019-ին հասարակության շրջանում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցության ցուցանիշը կտրուկ անկում է ապրել: Ըստ այդմ՝ հարցվածների 48%-ը հայտարարել է, որ չի աջակցում Էրդողանի կառավարության գործունեությանը: Նախորդ տարի նշյալ ցուցանիշը կազմել էր 38%:

Էրդողանի գործունեությանը աջակցություն է հայտնել հարցվածների 44%-ը ինչը նույնպես գրեթե 10 տոկոսով պակաս է նախարդ տարվա ցուցանիշից:

Ըստ հարցման՝ Էրդողանին աջակցում են իր գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) անդամների 90.4%-ը, ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցություն (MHP-ԱՇԿ) անդամների 36.3%-ը:

Քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամներից Էրդողանի կառավարությանը աջակցել են հարցվածների 5.4%, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամների 8.3%, իսկ ազգայնական «Լավ» կուսակցության անդամների 9.7%-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում