«Ժամանակ». Ընդդեմ կարգազանցների

«Ժամանակ». Ընդդեմ կարգազանցների

«ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի ներկայացրած «Տեսանկարահանող կամ լու­սանկարահանող սարքեր հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձ­նահատկությունների մասին օրենքում փոփոխություն կա­տարելու մասին օրենքի նա­խագծին:

Այս փոփոխություն­ներով նախատեսվում է, որ վարորդները իրենց մեքենա­ներում տեղադրված տեխնի­կական սարքերով արձա­նագրված խախտումները կա­րող են օնլայն ուղարկել ոստի­կանության հատուկ հավելվածին, որոնց հիման վրա ոստիկանությունը կկազմի վարչական իրավախախտման մասին արձանագրություն և կտուգանի կարգազանց վարորդներին:

Մինչև թավշյա իշխանափոխությունը ոստիկանությունը մտադիր էր գործարկել շարժական տեսանկարահանող սարքեր, սակայն, հանդիպելով հանրային դժգոհությանը՝ նահանջեց: Հիմա արվելու է քաղաքացիների կողմից՝ ոստիկանության ջերմ աջակցությամբ»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում