«Փաստ». Հովհաննես Իգիթյանը կհեռանա

«Փաստ». Հովհաննես Իգիթյանը կհեռանա

««Փաստ» թերթն իր նախորդ հրապարա­կումներից մեկում անդրադարձել էր ՀՀ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հայտնի քվեարկության փաստին և նշել, որ այս առիթով նախագծին դեմ քվեարկած (հե­տագայում պարզվեց` սխալմամբ) Ռուբեն Ռուբինյանի և քվեարկությանը չմասնակցած Հովհաննես Իգիթյանի վարքագիծը, մեղմ ասած, այդքան էլ դուր չի եկել ռուսական շրջանակներին: Թերթը գրել էր, որ Իգիթյանը կհեռացվի պատվիրակության կազմից:

Ահա այս ամենի հետ կապված` թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես` ակնհայտ է, որ վերջին շրջանում բավական ակտիվություն է սկսել ցուցաբերել Իգիթյանը, որը առիթը բաց չի թողնում հան­դես գալու մեկնաբանությամբ և կարծիք հայտնելու այս կամ այն իրադարձության վե­րաբերյալ: Սակայն, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, այդ ամենը հազիվ թե օգնի, և իշխանության կողմից քաղաքական որոշում կա, որ Իգիթյանը, այնուամենայնիվ, կլքի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակու­թյան կազմը»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում