AM | RU
USD
EUR
RUB

ՍԴ որոշումից բխում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի․ Էլինար Վարդանյան

 

ԵՐԵՎԱՆ, 05 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող խմորումներին, ՍԴ կայացրեց որոշում և ՍԴ որոշումը պարտադիր է և՛ դատական մարմինների, և՛ գործադիր իշխանության, և՛ մնացած պետական կառույցների համար:

Ուրիշ մեկնաբանություն գոյություն ունենալ չի կարող։ Ցանկացած այլ մեկնաբանություն և կոչեր պետության սահմանադրական հիմքերը խարխլելու փորձեր են։

Եթե մենք ուզում ենք գնալ այդ ճանապարհով, դա լրիվ այլ խոսակցություն է, լրիվ այլ ընտրություն։ Եթե ոչ, ապա մենք պարտավոր ենք ընդունել և կյանքի կոչել ՍԴ որոշումը՝ անկախ որևէ այլ նախասիրությունից։

Որոշման եզրափակիչ մասով արձանագրվել է անձի իրավունքների խախտում, որոնց թվում է հատկապես անձի ազատության իրավունքի խախտումը: Եվ այս խախտված իրավունքը պետք է վերականգնվի:

Սահմանադրությունը նախատեսում է անձեռնմխելիության ինստիտուտ, սակայն օրենսդրությունը չի սահմանում նրա քրեադատավարական իրացումը: Ահա այս հիմքով է Սահմանադրական դատարանը օրենսդրական կարգավորումը ճանաչել հակասահմանադրական:

ՍԴ որոշումից բխում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի: Նա չի կարող գտնվել կալանքի տակ։ Բայց շատ ավելի կարևոր է հասկանալ, որ ՍԴ երեկվա որոշումը Ռ, Քոչարյանի մասին չէ։ Դա Սահմանադրականության մասին է։ Ռոբերտ Քոչարյանի անվան փոխարեն դրեք ցանկացած այլ անուն, ով օգտվում է օրենքով նախատեսված անձեռնմխելիության իրավունքից և խնդրին մոտեցեք նույն կերպ: Հարցը Քոչարյանը չէ: Խնդիրը անձը չէ, սիրում ես, չես սիրում, արդեն էական չէ: Այստեղ շատ ավելի կարևոր ու բարդ խնդիր է. պետությունը գնում է Սահմանադրական ճանապարհով, թե կոնկրետ անձանց ցանկություններով։

ՍԴ ցանկացած որոշում ենթակա է պարտադիր կատարման: Եվ ցանկացած այլ զարգացում կնշանակի պետության դատաիրավական դաշտի կազմալուծում:

Եթե կուզեք` ՍԴ այս որոշումը ապագայի համար է։ Այն նոր Հայաստանի համար, որին մենք ձգտում ենք՝ իրավական, որտեղ իրավունքը գերակա է լինելու քենին ու սուբյեկտիվ նախասիրություններին։ Ես ուզում եմ ավելի բացել թեման՝ ՍԴ այս որոշումը Ն. Փաշինյանի հետագա երաշխիքների մասին է նաև, այնպես՝ ինչպես հաջորդ կամ հաջորդի հաջորդ երկրի ղեկավարների։ Եթե այսօր ոտնահարվեց ՍԴ այս որոշումը ու Ռ. Քոչարյանը անհապաղ ազատ չարձակվեց, ապա վաղը՝ երկրի հաջորդ ղեկավարների համար չի գործելու որևէ երաշխիք։ Իսկ դա պետության համար ամենավատ ավանդույթը կլինի։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ

Լրահոս
ԱԱԾ-ն գործակալին հաստատելու կամ չհաստատելու պարտավորություն չունի. Տիգրան Աթանեսյան Էրդոհանի ամառանոցը կարժենա 85,6 մլն դոլար Հայաստանում սպասվում է ձյուն ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ի՞նչ էր անում Արթուր Աբրահամը պատերազմի օրերին Ով է նորանշանակ ՊՆ փոխնախարար Սուրեն Սահակյանը Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 18-ից 24-ը ԱԱԾ-ն արձագանքել է Միրզոյանի մասին Մինասյանի հայտարարությանը Հասարակական գործիչներ ու իրավաբաններն արձագանքել են Մ.Մինասյանի հայտարարությանը Ստելը ձեր մենաշնորհն է, հայրենիք ծախածների ու թուրքի գործակալների ոհմակ Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել. արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայքապետարան Արարատ Միրզոյանը արձագանքել է Մինասյանի հայտարարությանը Արթուր Դավթյանը այս անգամ բավարար հիմքեր կգտնի՞. իրավաբան Սուրեն Սահակյանը նշանակվել է Պաշտպանության փոխնախարար Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել է 22154 կազմակերպություն Ուղեվարձի գինը թանկացել է. բողոքի ակցիա Արտաշատում (տեսանյութ) Պայքարելու ենք մինչև վերջ, մինչև չազատվենք այս իշխանությունից. Արթուր Վանեցյան ՀՀ տարածքում ջերմաստիճանն զգալի կնվազի. մանրամասներ ՀՔԾ-ն կաշկանդված է. Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու համար սպասում են իշխանափոխությա՞ն Թուրքիան և Հունաստանը բանակցություններ կանցկացնեն Բրյուսելում Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար. Վազգեն Մանուկյան Երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել եմ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է. Արթուր Վանեցյան Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյան Լիբանանահայը պաշտոն է ստացել Սպիտակ տանը Ովքե՞ր էին Շիրակում Փաշինյանին սատարողները (լուսանկարներ) «Անտանելի գրաքննություն է». Մեդվեդևը մեկնաբանել է սոցցանցերում Թրամփի արգելափակումը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է վանաձորցիների հետ․ ՈՒՂԻՂ Ինչքան իմքայլական կա իմ հետ որոնողական աշխատանք պետք է անեն Շուշի Ալիևների այցի պատճառով ընդհատված որոնողական աշխատանքներն այսօր վերսկսել են «Սիրելի՛ Թայիփ»․ ի՞նչ նամակ է գրել Մակրոնը Էրդոհանին Ես շնորհակալ եմ Լենային անկեղծության համար Պատրաստվեք, պարոն Հարությունյան, ընտանիքիս հետ բնակվելու եմ Ձեր տանը, Դուք իմ տունը նվիրել եք թշնամուն. Շուշիի բնակիչ Իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազն ու Ադրբեջանի գլխավոր դատախազը․ Սեյրան Օհանյան Այս մարդիկ ոչ միայն պարտվել են, այլ շարունակում են պարտության ընթացքը Արցախում տեղակայված շուրջ 100 ռուս խաղաղապահ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ Ախուրյանի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ՝ մեր ՎԵՐՋԻՆԸ ԱԺ փոխուսապարկ Լենայի շուրթերով դավաճանների իշխող խմբակը ազդարարեց հենց վերջնական կործանման օրակարգը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan