Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Factor.am: Այս պահին կառավարությունում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյան և «Սասնա Ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հանդիպումը: Հանդիպման օրակարգի մասին տեղեկություններ ստանալու համար Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից, որն ասաց․ «Նրանք միասին քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։

Ճշգրտող հարցին՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ներքաղաքակա՞ն, թե՝ նաև արտաքին քաղաքական հարցեր են քննարկվելու, պարոն Կարապետյանն ասաց․«Ես չեմ կարող ասել, ես այդ հանդիպմանը չեմ մասնակցելու»։

«Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանն էլ Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք պարբերաբար հանդիպելու ցանկություն հայտնել են, իսկ թե ինչ օրակարգով է ընթանում այս հանդիպումը, նա խոստացավ պարզաբանել հանդիպման ավարտից հետո։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում