AM | RU
USD
EUR
RUB

Մելիքյանը՝ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման մասին (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Առաջին անգամ չէ, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում ոչ թե նորմը, այլ նորմի բացակայությունը: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշման եզրափակիչ մասին, համաձայն որի Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական և անվավեր, իսկ նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխան:

«Սահմանադրական դատարանում ամբաստանյալի աթոռին ոչ թե մարդիկ են, այլ օրենքներն ու այլ իրավական ակտեր: Այն չի կարելի համարել սովորական դատարան: Ձևակերպումը, որ ՍԴ-ի որոշման եզրափակիչ մասում տեսնում ենք, շատ տրամաբանական է, հասկանալի է, և մինչ այդ, ձեռնպահ եմ մնում կանխատեսում անելուց, այս պահին միայն եզրափակիչ մասով ասելով՝ շատ հասկանալի էր առնվազն քրեական դատավարության մասնագետների և շատ իրավաբանների համար:

Ես կարծում եմ, որ այստեղ աշխատել է պարզ մեխանիզմ, Սահմանադրությունը նախատեսում է երաշխիք, բայց այդ երաշխիքը չի իջել, օրենքի մակարդակում չի ամրագրվել, ինչն իրավակիրառական պրակտիկայում առաջացրել է կամ կարող էր առաջացնել որոշակի բացեր, ինչին անդրադարձել է Սահմանադրական դատարանը»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե, այսինքն` օրենքի բաց կա՞, և անվավեր ճանաչված մասը, ոչ թե նորմն է, ինչպես է գոյություն չունեցող մասը ճանաչվել հակասահմանադրական ու անվավեր, այլ օրենքի բացը, Ռուբեն Մելիքյանը դրական պատասխան տվեց. «Նման քննադատություն լսել եմ, սա կարևոր հարց է, բայց սա նոր հարց չէ, այստեղ մենք ոչ թե գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ՍԴ-ն մի նոր բան արեց, այլ ուղղակի շարունակում է տարիներ ի վեր ձևավորված իրավունքը: Ամենևին նոր բան չէ, երբ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում ոչ թե նորմը, այլ նորմի բացակայությունը: Նման պրակտիկա ունենք, բազմաթիվ: ՍԴ-ն մի շարք դեպքերում, այդ թվում նաև Քրեական դատավարությանը վերաբերող հարցերում հակասահմանադրական է ճանաչել որոշակի երաշխիքի բացակայությունը»:

Հարցին, թե «Մարտի 1»-ի գործով առանձնացված մասով նիստը նախատեսված է սեպտեմբերի 12-ին, նոր հանգամանք կա՝ ՍԴ-ի որոշումը, ինչ պետք է անի դատարանը, պետք է սպասի՞, որ օրենսդրական փոփոխություն արվի, թե՞ պետք է քննության առնի խափանման միջոցի հարցը, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ դա որոշման երկրորդ թևն է. «Մենք այս պահին չենք կարող որևէ դատողություն անել, թե կոնկրետ անձի՝ տվյալ դեպքում 2-րդ նախագահի դիմումի դեպքում ինչ իրավական գնահատականներ ու հիմնավորումներ է տվել ՍԴ-ն, որովհետև այս պահին բացառապես որոշման եզրափակիչ մասն է հրապարակված: Չեմ կարծում, որ այստեղ ճիշտ է կանխատեսումներ անել, միայն մի բան եմ ուզում նշել, որ քանի որ նոր հանգամանք է ՍԴ որոշումը, կոնկրետ դրույթ է հակասահմանադրական ճանաչվել, այս հանգամանքը ինքին բավարար է, որպեսզի սեպտեմբերի 12-ին սկսվող դատավարությանը առաջին հարցերից մեկը, եթե ոչ առաջին հարցը, քննարկվի խափանման միջոցը»:

Անդրադառնալով ՍԴ-ի և արդարադատություն իրականացնող մարմինների վրա ճնշումներին՝ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ տարբեր դրսևորումներով ճնշումներ կան, քրեական մեխանիզմն են աշխատեցնում, և այն, որ ՍԴ դատավորները կարողացել են այդ լրջագույն ճնշումներին դիմագրավել, դա պետականության համար շատ կարևոր է, և ոչ միայն այսօրվա, այլև վաղվա համար. «Իրավական պետության դրոշն այսօր ՍԴ ներկայիս կազմի ձեռքերում է»:

Լրահոս
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին ձեռնտու է Ռուսաստանի և Չինաստանի հետ լավ հարաբերությունները Անասնաբույծների և մսավաճառների բողոքի ակցիան՝ ուղիղ Սոթք-Քարվաճառ ճանապարհն ու Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Որոշեցի այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության կոպիտ և ոչ այնքան սխալները. Ռուսլան Բաղդասարյան Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին «ծաղրածու» է անվանել Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները Հայտարարություն է ընդունվել «Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ԱՄՆ-ն մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Իրաքից Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի Դավիթ Բաբայանի կուսակցությունը մտադիր է մասնակցել Արցախի խորհրդարանական ընտրություններին Հանրապետության տարածքում ջերմաստիճանը վաղը կբարձրանա 6-8 աստիճանով «Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել». Հայտարարություն «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը. ուղիղ Առաջնագծում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ Ոստիկանությունում ծառայողական քննություն են սկսել իրենց աշխատակցի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող. ԱԱԾ Ղուլյան. ​Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում Ավստրալիայի արևելյան ափերին ուժեղ անձրևներ են Հայաստանի և Արցախի խորհրդարանների՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված հատուկ նիստը՝ ուղիղ Գլխավոր դատախազությունը ստացել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի՝ անօրինական լինելու մասին գրությունը Անգելա Մերկելը շնորհավորել է Միշուստինին` ՌԴ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ՀՀ զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով. ՊՆ-ն հաշվետվություն է ներկայացրել Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականը Երկու երկրաշարժ՝ Շիրակում «168 ժամ». Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստին անդրադարձել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին «Փաստ». ՍԴ դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու ուղիները «Ժողովուրդ»․ Մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Համայնքապետերը՝ իրավապահների թիրախում «Փաստ». Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել «Հրապարակ». Մանրամասներ՝ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի տեսազրույցից «168 ժամ». Հերթական նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահը՝ նոր Հայաստանում «Փաստ». Որոշում է կայացրել բուհերի կառավարման խորհուրդներում բոլոր «նախկիններին» փոխարինել ՔՊ-ականներով ու հլու-հնազանդ ենթարկվողներով «Ժողովուրդ». Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 18
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan