Պուտինը` մինչև 95 տարի նախագահության մասին

Պուտինը` մինչև 95 տարի նախագահության մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Մալայզիայի վարչապետ Մահաթհիրա Մոհամադի խոսքերը, ով հայտարարել է, թե կարող է իշխանության մնալ մինչև 95 տարի: Ռուսաստանի ղեկավարն այս հարցի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել Վլադիվոստոկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հանդիպման մոդերատոր, հեռուստահաղորդավար Սերգեյ Բրիլևը հետաքրքրվել է Մոհամադից, որը 2019-ի հուլիսին դարձավ 94 տարեկան, թե նախագահական որ տարիքն է համարում առավելագույնը․ «Այս պահին մենք բարձրացրել ենք այդ թիվը մինչև 95 տարեկան»,-պատասխանել է նա: Դրանից հետո հաղորդավարը նույն հարցով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ դահլիճում ծիծաղ առաջացնելով:

«Ես չեմ ձգի այդքան»,-կատակել է պետության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում