Աննախադեպ թվով դիտորդներ են հավատարմագրվել. ԱՀ ԿԸՀ նախագահի տեղակալը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Աննախադեպ թվով դիտորդներ են հավատարմագրվել Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար, 400-ից ավել դիտորդներ են լինելու: Այս մասին ԱՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը:
«Հավատարմագրվել են հայաստանյան չորս դիտորդական կազմակերպություններ՝ 144 դիտորդով, 6 տեղական կազմակերպություն՝ 168 դիտորդով, 12 լրատվամիջոց՝ 38 լրագրողով, 4 հայաստանյան լրատվամիջոց՝ 12 լրագրողով»,-նշեց նա:
ԿԸՀ նախագահի տեղակալի խոսքով՝ ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում կազմակերպությունները ուզում են արդար ընտրություններ տեղի ունենան:
Եղիշե Արզումանյանը վստահեցրեց, որ ԿԸՀ-ում լարվածություն չկա:
«Գրեթե ավարտվել են բոլոր կազմակերպչական աշխատանքները, թերթիկները տպագրված են 103 հազար 14 ընտրողի հաշվարկով: Վաղվանից բոլոր հանձնաժողովները կստանան թերթիկները»,-ասաց Ե. Արզումանյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության բոլոր 228 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Առաջադրվել են 41 թեկնածու և 1401 ավագանու անդամ, որից 7-ը հայտնել են ինքնաբացարկի դիմումներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում