Իջևանի քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Իջևանի քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Իջևան համայնքի ղեկավար Հայկ Ղալումյանն այսօր Տավուշի մարզպետին հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Դիմում է ներկայացրել, որ վայր է դնում պարտականնությունները։ Դիմումի մեջ որևէ պատճառ նշված չի։ Քննարկում էլ չենք ունեցել, որ իմանամ հրաժարականի դիմումի պատճառները», – հաղորդեց Հայկ Չոբանյանը:

Հիշեցնենք՝ Իջևան համայնքի ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել։

Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում