ՀՀ ԱԳ նախարարը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման մասին

ՀՀ ԱԳ նախարարը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Հայաստանի վարչապետի հանդիպումը ԱՄՆ նախագահի հետ մեր օրակարգային հարցն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նա նշեց, որ այս տարվա ընթացքում ԱՄՆ-ի հետ ունեն չափազանց բավարար երկխոսություն՝ բարձր մակարդակով. «Միացյալ Նահանգների հետ բարձր մակարդակով շփումների որևէ դեֆիցիտ այսօր չունենք, և Սպիտակ տակ, և պետքարտուղարության մակարդակով ունենք շատ ակտիվ երկխոսություն։ Չունենք ցանկացած պահի ակտիվացնելու որևէ սահմանափակում»։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպմանը, Զ. Մնացականյանն ասաց. «Կլինի։ Երբ կլինի՝ շատ լավ է։ Աշխատում ենք և սա մեզ համար օրակարգային հարց է, բայց միայն ֆիքսվել, որ եթե չկա, այդպես է, ես այդ մոտեցումը չեմ կիսում։ Կրկնում եմ՝ բարձր մակարդակով շփումների որևէ պակաս մենք չունենք»։

Նախարարը տեղեկացրեց, որ ԱՄՆ այցի ընթացքում վարչապետը լինելու է Կալիֆորնիայում, մասնակցելու է Նյու Յորքում Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշարջանի բացմանը, ունենալու է ելույթ, լինելու են երկկողմ հանդիպումներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում