«Նոր Զովք»-ը հերքում է. հիմնադիր-տնօրեն Արամ Արամյանի հայտարարությունը

«Նոր Զովք»-ը հերքում է. հիմնադիր-տնօրեն Արամ Արամյանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Lragir.am: «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը, ի դեմս հիմնադիր-տնօրեն Արամ Արամյանի, հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՜ հայրենակիցներ, «Նոր Զովք»-ի հավատարիմ և սիրելի հաճախորդներ, Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ «Նոր Զովք» սուպերմարկետը 1999 թվականից առ այսօր պատկանում է Արամ Արամյանին, ինչը բոլոր փաստաթղթերով ապացուցված է: Իրականությանն ամենևին չեն համապատասխանում շարունակ տարածվող այն տեղեկությունները, որ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը պատկանում է այլ ընկերության, կամ անհատի՝ մասնավորապես Գագիկ Խաչատրյանին:

Նմանատիպ ապատեղեկատվություն տարածվեց նաև անցյալ տարի՝ հեղափոխության օրերին: Այդ ժամանակ էլ «Նոր Զովք»-ի սեփականատեր վերագրվեց Կաթողիկոսը, սակայն անմիջապես ապացուցվեց լուրի կեղծ լինելը: Նոր Զովքը կապ չի ունեցել որևէ չինովնիկի կամ կուսակցության հետ: Խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել և մամուլը չհեղեղել նմանատիպ ստահոդ տեղեկություններով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում