Հատկապես պատերազմից հետո Արցախում ակտիվ աշխատանքներ են տարվել. Գրիգորի Սահակյան (Տեսանյութ)

Հատկապես պատերազմից հետո Արցախում ակտիվ աշխատանքներ են տարվել. Գրիգորի Սահակյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանը գոհ է Արցախի նախագահ Բակո Սահակյանի` այսքան տարիների կատարած աշխատանքից։

«Եթե խոսենք գնահատականի մասին, ապա, որպես քաղաքացի, պետք է ասեմ, որ ես գոհ եմ Արցախի նախագահի կողմից այս տարիների ընթացքում կատարված աշխատանքներից: Իհարկե, կան խնդիրներ, որոնք իրենց լուծումներին են սպասում, սակայն կուտակված հարցերն անհնար է միանգամից լուծել», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորի Սահակյանը:

«Ես` որպես քաղաքացի, որպես զինվորական, գիտեմ, քաջատեղյակ եմ, քաղաքացիական կյանքում, զինված ուժերում իրականացված մեծ ծավալի աշխատանքի մասին, իսկ ապրիլյան մարտական գործողություններից հետո այդ աշխատանքներն առավել ակտիվ բնույթ են ստացել», – ասաց նա:

Դեռ ամիսներ առաջ, մամուլում լուրեր շրջանառվեցին նախագահ Բակո Սահակյանի հնարավոր հրաժարականի մասին, ինչի առնչությամբ Գրիգորի Սահակյանը նշեց` չի կարծում, որ նման անհրաժեշտություն կա:

Ըստ Սահակյանի՝ Բակո Սահակյանն այնպիսի նախագահ է, որ մինչև իր պաշտոնավարման ավարտ պետք է իրականացնի ու ապահովի բացի ՏԻՄ ընտրությունների, նաև նախագահական ընտրությունների սահմանադրական պահանջներն ու սահմանված կարգով ոչ թե հրաժարական տա, այլ պաշտոնաթող լինի ու կարողանա հանգիստ անցնի այն գործին, որը նախորոշել է հետագայում իր համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում