Քոչարյանի վրա կարվող քրեական գործը քանդվում է

Քոչարյանի վրա կարվող քրեական գործը քանդվում է

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Ոնց հասկանում եմ` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա կարվող քրեական գործը քանդվում է, ուստի ժողովրդի վարչապետն իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներով հանրային կարծիք է ձևավորում` նոր գործերով ու նոր հոդվածներով Ռոբերտ Քոչարյանին դատապարտելու համար: Անձնական վրեժխնդրության մոլուցքն այնքան մեծ է, ամեն գնով դատելու և դատապարտելու մոլուցքն այնքան մեծ է, որ չեմ զարմանա, երբ Քոչարյանի վրա ժողովրդի վարչապետի հրահանգով սկսեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու և ռազմական հանցագործությունների հոդվածներ կարել:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում