Ռուսաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի հաճախ այցելել Հայաստան

Ռուսաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի հաճախ այցելել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանն այս ամռանը դարձել է ռուսաստանցիների հանգստի համար պահանջված ուղղություններից մեկը։ ՌԻԱ Նովոստին գրում է, որ փորձագետները վերլուծել են ավիատոմսերի ամրագրումները ամառային սեզոնին և պարզել, թե այս տարվա հունիս-օգոստոսին Ռուսաստանից զբոսաշրջիկներն առավել հաճախ որ երկրներ են գնացել։

Փորձագետները ուշադրություն են դարձել այն հանգամանքի վրա, որ զբոսաշրջիկները կարողացել են ինքնուրույն տոմսեր ամրագրել և հանգիստն անցկացնել տվյալ երկրներում։

Այսպիսով, պարզվել է, որ այս ամռանը ամենապահանջված երկրների առաջին տասնյակը գլխավորում է Իտալիան, երկրորդ տեղում գտնվում է Թուրքիան, երրորդում՝ Իսպանիան։

Վարկանիշում ընդգրկվել են նաև Չեռնոգորիան, Վրաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Հայաստանը:

Ամառային պահանջված ուղղությունների թվում են եղել նաև Հնդկաստանը, Ինդոնեզիան և Վիետնամը: Նշվում է նաև, որ 71%-ով ավելացել է դեպի Սերբիա թռիչքների պահանջարկը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում