Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հավանություն է տվել բրեքզիթի հետաձգման մասին օրինագծին

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը հավանություն է տվել բրեքզիթի հետաձգման մասին օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատն այսօր հավանություն է տվել բրեքզիթի հետաձգման մասին օրինագծին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Օրինագիծն ընդունվել է երրորդ ընթերցմամբ, առանց քվեարկության, ընդ որում, Պալատի անդամները օրինագծում որեւէ փոփոխություն չեն կատարել:

Այդպիսով, օրինագիծն անցել է խորհրդարանական քննարկման բոլոր փուլերը, այն պետք է վերադարձվի Համայնքների պալատ, որտեղ մշակվել եւ հավանություն է ստացել ընդդիմադիր կուսակցությունների կողմից:

Այժմ օրինագծին պետք է հավանություն տա թագուհի Եղիսաբեթ II-ը, ինչը կարող է տեղի ունենալ երկուշաբթի:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կտրուկ դեմ է այդ օրինագծին, քանի որ իր առաջ խնդիր է դրել մինչեւ հոկտեմբերի 31-ը երկիրը գործարքով կամ առանց դրա դուրս բերել ԵՄ կազմից: Այդուհանդերձ,խոստացել է, որ չի խոչընդոտի օրենքի ընդունմանը:

Մեծ բրիտանիան պետք է լքեր ԵՄ կազմը 2019թ. մարտի 29-ին, այսինքն՝ ԵՄ-ից դուրսբերման մասին գրավոր ծանուցում ստանալուց 2 տարի անց: Սակայն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները 3 անգամ չեղարկեցին բրեքզիթի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որը ստորագրվել էր Բրյուսելի եւ Թերեզա Մեյի կառավարության միջեւ: Արդյունքում ԵՄ-ը համաձայնեց բրեքզիթը հետաձգել մինչեւ ապրիլ կամ մայիս, ապա՝ հոկտեմբերի 31, իսկ Մեյը ստիպված եղավ հրաժարական տալ՝ չկարողանալով իրավիճակը դուրս բերել փակուղուց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում