AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». Գաղտնազերծված փաստաթղթի առեղծվածը. ինչի մասին էր հայտարարում Փաշինյանը

 

«Օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, թե արձակուրդի ընթացքում գաղտնի մի փաստաթուղթ-զեկույց է ուսումնասիրել, որը, ըստ նրա, կազմվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, և հանգել է եզրակացության. «Ըստ էության, հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ և, ինչ-որ առումով, դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում»։

Նաև հավելել էր. «Նախորդ իշխանության օրոք պատրաստված այս փաստաթուղթը մեզ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է եղել կամ այսօր էլ կա մեր երկիրը, որովհետև այն պրոբլեմները, որոնք այստեղ գրված են, մեկ տարում հնարավոր չէր շտկել: Այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք կլուծեն մարդկանց խնդիրները: Մենք, ըստ էության, զրոյից պետք է ստեղծենք ինստիտուտներ, ընդհուպ՝ մինչև անկախ դատական համակարգ, պետական գնումների համակարգ, և այսպես շարունակ: Մեզ ամուր նյարդեր են պետք: Չպետք է խուճապահար վազենք բոլոր հնարավոր հարցերի հետևից, այլ հերթով լուծենք խնդիրները՝ առանց տուրք տալու էմոցիաներին»: Սակայն նա այդպես էլ չբացահայտեց, թե ինչ գաղտնի փաստաթղթի մասին է խոսքը, սակայն խորհրդավորությունն ապահովված էր. բոլորը փորձում էին հասկանալ՝ ինչ գաղտնի փաստաթուղթ է, ով է կազմել, ինչու է այդքան կարևորության փաստաթուղթը Փաշինյանը պահում ու միայն արձակուրդի օրերին ծանոթանում, և, ի վերջո, ինչո՞ւ չի հրապարակում, որպեսզի հասարակությունը հասկանա՝ ինչի մասին է խոսքը, եթե, իհարկե, իրականում նման բան կա։

Նրա այդ ելույթին հետևել էր ՀՀԿ արձագանքը: Մասնավորապես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հակադարձել էր. «Ի՞նչ 2014-ի գաղտնի զեկույց, ի՞նչ Սերժ Սարգսյանի անվան տակ անճարությունդ քողարկելու հերթական փորձ, ի՞նչ մի կեղծ խորհրդավորություն։ Հրապարակի՛ր «զեկույցի» անունն ու հեղինակներին»:
Մինչ որոշ գործիչներ հայտարարում էին, որ դա սովորական հնարք էր Փաշինյանի կողմից, և ոչ մի փաստաթուղթ էլ իրականում չկա, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն օգոստոսի 5-ին գրությամբ դիմեց Փաշինյանին՝ խնդրելով տրամադրել գաղտնի զեկույցի օրինակը։ Օրեր առաջ էլ Մարուքյանը հայտարարել էր, թե իրեն հրավիրել են կառավարություն՝ ցույց տալու փաստաթուղթը։

«Պետք է գնամ, որպեսզի տեղում հասկանամ` ինչ փաստաթղթի մասին է խոսքը: Փաստաթուղթը հույժ գաղտնի է. եթե լինի նման փաստաթուղթ, կասեմ դրա մասին: Ես կարծում եմ, որ, եթե կանչել են, նշանակում է` նման փաստաթուղթ կա»,- ժանրի կանոններին համապատասխան՝ ասել էր Էդմոն Մարուքյանը։ Եվ ահա երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ առավոտյան գնացել է Կառավարություն և ծանոթացել Փաշինյանի նշած գաղտնի փաստաթղթին. «Ամբողջությամբ ծանոթացել եմ վարչապետի կողմից մատնանշված հույժ գաղտնի զեկույցին»:

«168 ժամ»-ը երեկ նրանից հետաքրքրվել է՝ ի վերջո, ի՞նչ փաստաթուղթ է այն, և արդյո՞ք չի պատրաստվում հասանելի դարձնել նաև հանրությանը։ «Այն հույժ գաղտնի փաստաթուղթ է և չի կարող ծանոթացվել հասարակությանը»,- պատասխանել էր Է. Մարուքյանը։

Եվ ահա, մեզ հայտնի դարձավ, որ, ըստ ամենայնի, խոսքը մի զեկույցի մասին է, որը պատրաստվել է 2014թ. Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետների կողմից` որպես Հայաստանի հետ հետագա ֆինանսական գործունեության, այսպես ասած, բովանդակային հիմք։ Այդ զեկույցում փորձագետները, այո՛, գորշ գույներով են նկարագրել իրավիճակը, և երբ այդ ժամանակ զեկույցը պատրաստ է եղել և ներկայացվել է կառավարություն, այնտեղ մանրամասն քննարկումների արդյունքում պարզվել է, որ զեկույցում գույները խտացված են, և այն օբյեկտիվ չէ։

Ե՛վ կառավարությունն է հրաժարվել այն հիմք ընդունել, և՛, ինչն ավելի ուշագրավ է, Համաշխարհային բանկը նույնպես այլևս այդ զեկույցի մասին որևէ հիշատակություն չի արել։ 2014-ի նշյալ զեկույցը չի ընդունվել՝ որպես Հայաստանի կառավարության հետ աշխատանքի հիմք։ Ահա և ամբողջ, խիստ արդիական և հետհեղափոխական բառով ասած՝ «բոլոլան»»,-գրում է թերթը:

Մանրամասն թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Կրակել են դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին Նոր նշանակում Գնա սուրճ խմի. հենց դու գնա խմի. խորհրդարանում կրքերը կրկին թեժ են Մահացել է Վրաստանի առաջին վարչապետը ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթի՝ «օրենքով գողերի» վերաբերյալ նախագիծը Գագիկ Խաչատրյանի որդին չի ձերբակալվել, նրան փողերի լվացման հոդվածով մեղադրանք չի առաջադրվել Իրանը ցանկանում է ֆրանսիական կամ ամերիկյան սարքավորումներով վերծանել սև արկղերի տվյալները ԱԺ նիստը՝ ուղիղ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Սահմանադրական փոփոխությունների իրականացումը պայմանավորված է միայն իշխանությունների շահերով «Իրավունք». ՊՎԾ-ում մսուր-մանկապարտեզային վիճակ է «Ժողովուրդ». Վարչապետի նախկին խոսնակը լրատվական կայք է բացում, թիմ է հավաքում «Հրապարակ». 2020-ն իշխանությունների համար կլինի լրատվամիջոցների դեմ խաչակրաց արշավանքի տարի «Ժողովուրդ»․ Կառավարությունը կողքից է հետևում «Գազպրոմ»-ին․ ինչ սպասել «Հրապարակ». Գյուղերում մորթը կրճատվել է. խանութներում ու շուկաներում խուսափում են առանց սպանդանոցի թղթի միս վերցնելուց «Փաստ». Նոր տարում նոր «վոյաժներ» «Ժողովուրդ». Բակերում արգելափակոցների տեղադրման գործընթացը՝ վերահսկողությունից դուրս «Հրապարակ». Հարցազրույցից հետո ԱԺ նախկին նախագահին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու «Փաստ». Մսի սակավությունն ազդել է նաև մսամթերք արտադրող ընկերությունների արտադրության վրա Մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող «Փաստ». Փոխատեղումներ՝ դիվանագիտական կորպուսում «Հրապարակ». ՀՔԾ-ն երկուշաբթի օրվանից սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանին «Հրապարակ». ՍԴ նախագահին վերագրվող գույքի իրական սեփականատերը ժամանել է Հայաստան՝ հարցաքննվելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 22 Հայտնի է ՌԴ նոր կառավարության կազմը. վարչապետ Միշուստինը 9 տեղակալ կունենա Պուտինը լուծարել է նախարարություններից մեկը Տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով 2020 թ. գնաճը կլինի 4.5%, բնակչությունը զգալի կորուստներ կունենա. Սուրեն Պարսյան (տեսանյութ) Իրանի դեղին քարտը Փաշինյանին. Արմեն Աշոտյան Սերգեյ Շոյգուն կմնա Ռուսաստանի նոր կառավարության կազմում Գարիկ Սարգսյանը բողոքի ակցիայի մասնակից մսավաճառներին խոստացավ, որ իրենց խնդրի լուծումը կտա վարչապետը Դոնալդ Թրամփը չգիտի, որ Հնդկաստանը սահման ունի Չինաստանի հետ Իսպանիայի իշխանություններն արտակարգ կլիմայական իրավիճակ են հայտարարել երկրում Չէ տղերք, դուք նակխինների վերադարձից չեք այդքան վախենում... Եթե Սահմանադրության փոփոխություններ լինեն, առաջին հերթին պետք է վարչապետի լիազորությունները կրճատվեն. Իշխան Սաղաթելյան ՀՀ-ում սորոսական արդարադատության նշանակությունը ոստիկանական զորքերն են Անասնաբույծները և մսավաճառները հանդիպում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ․ ուղիղ Եթե մեր խնդիրը չլուծվեց, երեխաներին դպրոցից կհանենք ու դուրս կգանք պայքարի. անասնապահներ (տեսանյութ) Մարիամ ջան, պապային տանը հարց տուր` ինչո՞ւ այսպես եղավ, ո՞վ է ստեղծել այս գռեհիկ ալիքները ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan