AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի համերգին

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը նվիրված համերգին: Համերգն անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում, որը նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են հայ դասական երաժշտության վարպետի կինոերաժշտությունը ներկայացնող ստեղծագործությունները:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Տիգրան Մանսուրյանը մեր ժամանակակից արվեստի և երաժշտության ամենախոշոր դեմքերից է: «Բայց սովորաբար մենք արձանագրում ենք կայացած փաստը, որովհետև այն ավելի տեսանելի է և ավելի ընկալելի ու երբեմն չենք նկատում ճանապարհը, որն իրականում ավելի կարևոր է:

Հունվարի 27-ին, երբ առիթ ունեցա այցելելու մաեստրոյին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առթիվ և որոշ ժամանակ անցկացնելու նրա ընտանեկան միջավայրում, ինձ համար բացահայտեցի նոր Տիգրան Մանսուրյանի, որովհետև հասկացա, որ այն ընկալումը, որ սովորաբար ունենում են մարդիկ և վստահաբար ունեն նաև Տիգրան Մանսուրյանի դեպքում, որոշակի վերանայման կարիք ունի, որովհետև համոզված եմ՝ բազմաթիվ երաժիշտներ, արվեստագետներ, ուղղակի մարդիկ տեսնելով և նայելով Տիգրան Մանսուրյանին, ասում են՝ ահա բախտավոր մարդ, ահա հաջողված մարդ, ահա հաջողված կյանքի մի պատմություն, ահա այսպիսի երջանիկ աստղի ներքո ծնված մի անհատականություն:

Իրականում, սակայն, սա ոչ թե բախտի նվերն է մարդուն, այլ մարդու հաղթանակն է ճակատագրի նկատմամբ, որովհետև մարդ, ով ծնվել է Լիբանանում որպես գաղթական և լավ կյանքի հույսով հայտնվել Խորհրդային Հայաստանում, հայտնվել մի ծայրահեղ ծանր սոցիալական իրավիճակում, ծայրահեղ ծանր պայմաններում և ահա այդ կետից կարողացել է բարձրանալ դեպի ստեղծագործական փառքի երկնակամար:

Այս պատմությունն է ինձ համար ահա ավելի կարևոր, որովհետև երբ մաեստրոն այդ օրը պատմում էր իր պատմությունները, այդպես լինում է Հայաստանի ընտանիքների 90 տոկոսում, հարազատներն ասում են՝ լավ, այդ դժվար պատմությունների, դժվարությունների, խնդիրների մասին պետք չէ պատմել և այլն, ես ասում էի՝ ոչ, հակառակը, դա է պետք պատմել՝ ցույց տալու համար մարդու հաղթանակը սեփական ճակատագրի նկատմամբ: Որովհետև այդ պատմությունն ինձ համար կարևոր է ոչ թե Տիգրան Մանսուրյանին բնորոշելու, այլ կարևոր է ուրիշներին, մանավանդ այսօր ցույց տալու համար, որ ահա կա սեփական հուսահատությունը, սեփական անօգնականությունը, սեփական փակուղու զգացողությունը հաղթահարելու ճանապարհ, և մարդը բավարար չափով ուժեղ է ինքն իր ճակատագրին, ուրիշների կողմից իրեն պարտադրված ճակատագիրը հաղթահարելու համար, ինքն իրեն հաղթահարելու համար, պարտության դատավճիռը հաղթահարելու և հաղթելու համար:

Հենց այս պատճառով է Տիգրան Մանսուրյանի կերպարն ինձ համար կարևոր, որովհետև ես գիտեմ, որ նրա կերպարն ուրիշներին պետք է օգնի և քաջալերի հաղթահարել սեփական հուհասատությունը և վստահություն ստանալ սեփական ուժերի նկատմամբ: Ինքս միշտ մտածել եմ, որ գոնե կինոերաժշտության բնագավառում մաեստրոյի գլուխգործոցը «Կտոր մը երկինք»-ն է, և ես հասկացա, որ իմ ոչ մասնագիտական կարծիքը գուցե կիսում են նաև մասնագետները, ես դա կռահեցի նաև համերգի երաժշտությունների հաջորդականությունից:

Եվ ահա այդ փաստը, կարծում եմ, գալիս է լրացնելու իմ ասածը, որովհետև, այո, այդ գլուխգործոցը նույնպես ցույց է տալիս մարդու հաղթանակը սեփական ճակատագրի նկատմամբ, մարդու ազատագրումն իրեն պարտադրված պայմաններից, մարդու ուժը, մարդու կամքը, մարդու հզորությունը, և կարծում եմ, որ Տիգրան Մանսուրյանի երաժշտության հզորությունը հենց դրա մեջ է: Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը տալիս է ուժ, լավատեսություն, միասնականության զգացողություն, որովհետև մենք, գուցե օրվա ընթացքում տարբեր տեղեր գտնվելով, տարբեր զգացողություններ ենք ունենում՝ երբեմն պոզիտիվ, երբեմն նեգատիվ, բայց երբ մենք հավաքված ենք այս դահլիճում և հնչում է Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը՝ մենք բոլորս միավորված ենք նույն զգացողությամբ, այդ ստեղծագործությամբ, այդ հանճարի, այդ տաղանդի, հրճվանքի զգացողությամբ:

Մաեստրո՛, ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել երկար տարիներ արդեն սերունդներին պարգևած այդ միասնության, միասնականության զգացողության առաջ և ես խոնարհվում եմ Ձեր առաջ, Ձեր կյանքի առաջ, Ձեր անցած ճանապարհի առաջ և Ձեր այսօրվա կերպարի առաջ, անառարկելի հեղինակություն, անառարկելի բարոյականություն և անառարկելի հարգանք, խոնարհվում եմ Ձեր առաջ»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ Տիգրան Մանսուրյանի հոբելյանը բարձր, արժանի և պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: «Եվ այսպիսի դահլիճն իսկապես երազանքների դահլիճ է: Ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում մշակութային բոլոր իրադարձությունների բոլոր դահլիճները լինեն այսպիսին, այսպես լեցուն, այսպես միասնական և այսպես գնահատող՝ արվեստը, մշակույթը, այն արվեստը և մշակույթը, որը մենք հիրավի կարող ենք անվանել ազգային արժեք, պետական արժեք, որը մեզ դեռ շատ երկար պետք է ուղեկցի: Հատուկ շնորհակալություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և, իհարկե, շնորհակալություն բոլոր ներկաներին, ովքեր ճշգրիտ արձանագրել են, որ այսօր այս ժամին գտնվելու ամենալավ տեղն այս դահլիճն է՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանի ընկերակցությամբ»,- ասել է վարչապետը:

Լրահոս
Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 11 Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում․ԱՀ նախագահ Ազգային ժողովի բակից բերման է ենթարկվել տասը քաղաքացի. Էդգար Ջանոյան Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վ. Գասպարյան Նոր նշանակում Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել Խաղաղ հավաքների ազատությունը պետք է օր առաջ վերադարձվի քաղաքացուն. Մելիքյան Բնապահպաններն ԱԺ այգում միջոցառում են իրականացնում հանուն Ամուլսարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես նախկին չեմ, ես ապագա եմ. Բացառիկ հարցազրույց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն Որքանով ես տեղյակ եմ, Ամուլսարի մասով կառավարության մոտեցումները չեն փոխվել. Լիլիթ Մակունց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan