Ստամբուլում գտնվող Սբ Սոֆիայի տաճարի վրա առաջացած ճաքերը հետագայում կարող են խնդիրներ առաջացնել

Ստամբուլում գտնվող Սբ Սոֆիայի տաճարի վրա առաջացած ճաքերը հետագայում կարող են խնդիրներ առաջացնել

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ստամբուլում գտնվող բյուզանդական շրջանի ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկի՝ Սբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարի վրա ճաքեր են առաջացել, որի պատճառը, ըստ հետազոտողների, մոտակայքով անցնող տրամվայներն ու մեծ տոննաժ ունեցող բեռնատարներն են, փոխանցում է CNN-ի թուրքական ծառայությունը:

Հետազոտության համար օգտագործվել է գեոռադարային զոնդավորում, որի արդյունքում տաճարի մերձմակերեսային կառուցվածքում հայտնաբերվել են փոքր ճաքեր, որոնք գնալով միանում են առավել մեծ ճաքերին:

Ըստ Թուրքիայի մի քանի համալսարանների երկրաբանների կազմած զեկույցի՝ որոշ հատվածներում առկա ճաքերը հետագայում կարող են ավելի լուրջ խնդիրներ առաջացնող ճաքերի վերածվել, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել:

Հոդվածում նաև նշվում է, որ Կոստանդնուպոլսի մարգարիտը հանդիսացող այս տաճարին ամրակցված օդափոխիչներն անճաշակ են և չեն համապատասխանում շինության ճարտարապետությանը:

Նշենք, որ նախկինում հունական ուղղափառ քրիստոնեական տաճարն այժմ որպես թանգարան է գործում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում